Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

BBC-ի փոխանցմամբ` Իսպանիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Չորս բալանոց սանդղակում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրորդից հասցվել է երրորդի: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆեռնանդես Դիասը:

Նման որոշումը կապված է Փարիզի իրադարձությունների հետ, ուր երեք զինված անձինք ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատանը սպանել են 12 մարդու:

Դիասն ընդգծել է, որ դեռ հիմքեր չկան պնդելու, որ երկիրը ահաբեկչական անմիջական սպառնալիքի տակ է. «Միևնույն ժամանակ միջազգային արենայում տեղի ունեցող դեպքերը մեզ հնարավորություն են տալիս խոսելու ընդհանուր սպառնալիքի մասին, որն ընդհանուր առմամբ միավորում է արևմտյան բոլոր երկրներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս