Բաժիններ՝

Պատժամիջոցների ուժգնացումը Ռուսաստանում կարող է հանգեցնել դեֆոլթի. Սորոս

Ամերիկյան The New York Review of Books պորտալում հրապարակվել է հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսի հոդվածը, որում նա ներկայացրել է այն նոր դիրքորոշումը, որն Արևմուտքը պետք է զբաղեցնի Ուկրաինայի հանդեպ:

Սորոսն ընդգծել է, որ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները գործել են առավել ազդեցիկ կերպով, քան դա կարող էր ենթադրել որևէ մեկը, ինչն առաջին հերթին կապված է նավթի կտրուկ գնանկման հետ:

Սորոսի կարծիքով` պատժամիջոցների ուժգնացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեֆոլթին, ինչն անցանկալի արդյունք է բոլորի և առաջին հերթին եվրոգոտու համար: Ելնելով դրանից` Սորոսն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը չուժեղացնելը և փոխարենն Ուկրաինային հասցվող օգնության ծավալներն ավելացնելը:

Սորոսն ընդգծել է, որ ներկա դրությամբ ԵՄ-ի կողմից Կիևին հասցվող օգնության մակարդակն աննշան է և չի համապատասխանում ժամանակի պահանջներին: Սորոսն անհրաժեշտ է համարել ԵՄ-ի ու համաշխարհային ֆինանսական ինստիտուտներից կողմից Ուկրաինային տրամադրվող վարկերի մակարդակի բարձրացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս