Բաժիններ՝

Մերկելն ու Քեմերոնը կողմ են 2015 թվականին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելուն

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ համատեղ հայտարարություն են տարածել, որը տեղի է ունեցել Մերկելի լոնդոնյան այցի նախօրեին:

Մերկելն ու Քեմերոնը կողմ են արտահայտվել ԵՄ-ի կայունության ու մրցունակության բարձրացման օգտին: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել ներեվրոպական շուկայի պոտենցիալն ու վերացնել բյուրոկրատական սահմանափակումները, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացմանը:

Փաստաթղթում ընդգծվում է առևտրային արգելքների վերացման անհրաժեշտությունն ու խոսք է գնում արդեն 2015 թվականին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտության մասին:

Լոնդոնում կայանալիք Մերկելի ու Քեմերոնի հանդիպման օրակարգում գտնվելու է հունիսի 7-8-ին կայանալիք G7-ի գագաթաժողովի նախապատրաստման հարցը, որն անցկացվելու է բավարական Էլմաու ամրոցում: Այդ գագաթաժողովի ժամանակ քննարկվելու են կլիմայի պաշտպանության ու Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031