
Ավտովթար` Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

Հունվարի 7-ին, ժամը 18.48-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 030 II 01 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: