Վեցամյա ընդմիջումից հետո Թուրքիայի վարչապետը կմասնակցի Դավոսի ֆորումին

МК-Турция-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունվարի վերջին կմեկնի շվեյցարական Դավոս` մասնակցելու համար Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան նստաշրջանին:

Դավութօղլուն դրանով իսկ կդառնա վերջին 6 տարում Դավոսի ֆորումին մասնակցած Թուրքիայի առաջին վարչապետը: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը (Ռեջեփ Էրդողան) Դավոս է այցելել 2009 թվականին, ինչն ունեցել է աղմկահարույց ավարտ:

Այն ժամանակ Էրդողանը լեզվակռվի մեջ է մտել Իսրայելի տվյալ ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսի հետ` կապված Գազայի հատվածում Իսրայելի գործողություննների հետ, ինչից հետո լքել էր Դավոսի ֆորումը` խոստանալով այլևս չվերադառնալ այնտեղ:

2010-2014 թվականներին Դավոսի ֆորումին մասնակցել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Դավութօղլուն Դավոսի ֆորումին կմասնակցի G20-ում նախագահող երկրի վարչապետ և հունվարի 24-ին ելույթ կունենա ֆորումի մասնակիցների առջև: Դավութօղլուն հունվարի 11-12-ին պլանավորել է այցելել Գերմանիա, իսկ հունվարի 21-ին` Մեծ Բրիտանիա, թեև այս պլանները դեռ հաստատված չեն վերջնականապես:

Տեսանյութեր

Լրահոս