
Վլադիմիր Պուտինը կարող է զավթել Ալանդյան կղզիները. մամուլ

Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է զավթել Ալանդյան կղզիները: Եթե նա գրավի Ալանդյան կղզիներից երկուսը, ապա դրանով իսկ վերահսկողություն կհաստատի բալթյան Եվրոպայի օդային տիրույթի վրա, որը կազմում է ողջ մայրցամաքային Եվրոպայի 12-րդ մասը:
Դա հաստատում է նաև ֆինն վերլուծաբան Չառլի Սալոնիուս-Պաստեռնակը: Նրա խոսքերով` Ալանդյան կղզիները ֆիննական ինքնավար շրջան են և իրենցից ներկայացնում 300 անպաշտպան ու արդեն մեկուկես դար (1856 թվականից) ապառազմականացված կղզիներ, որոնք ունենք բնական հարմարավետ նավահանգիստներ ու ծովախորշեր:
Ալանդյան կղզիներում բնակվում է մոտ 25.000 մարդ: Կղզիները գտնվում են շվեդական ծովափից 50, ֆիննական ծովափից 70 և Ռուսաստանից 1141 կիլոմետր հեռավորության վրա: Այդ կղզիները գտնվում են ռուսական «ՄիԳ» կործանիչների համար մեկ ժամանոց թռիչքային հեռավորության վրա: