
«Նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 9-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` «նորմանդական ձևաչափով» (Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա) արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 9-ին: Այդ հանդիպումը տեղի է ունենալու Բեռլինում:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի` քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Մակեևը. «Բեռլին: Չորս նախարարները կզրուցեն 9/01-ին»: Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ը հնարավոր էր համարել նախարարների մակարդակով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը:
Երեկ Բեռլինում անցկացվել է «նորմանդական ձևաչափով» քաղտնօրենների հանդիպումը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «նորմանդական ձևաչափով» բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 15-ին, Աստանայում: