![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԺԴՀ-ը մշակել է բալիստիկ հրթիռ, որն ունակ է սպառնալ ԱՄՆ-ին. Սեուլ
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/ilU_ManPKcHY.jpg)
Bloomberg գործակալության փոխանցմամբ` Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ը մշակել է բալիստիկ հրթիռ, որն ունակ է սպառնալ ԱՄՆ-ին:
France-Presse լրատվական գործակալության հաղորդմամբ` Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ի միջուկային սպառազինության ընդլայնման մասին: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հունվարի 1-ի իր ամանորյա ուղերձում հայտաարել էր միջուկային զենքի մշակումներն ուժեղացնելու պլանների մասին:
Միևնույն ժամանակ նա բարձրացրել էր բարձր մակարդակով Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի հետ հանդիպման հնարավորության հարցը` մեղմացնելու համար երկու երկրների փոխհարաբերություններում տիրող լարվածությունը: