
Իսլանդիան կարող է մոտ ժամանակներս հետ վերցնել ԵՄ-ին անդամակցելու իր հայտը

Parliament Magazine պարբերականի փոխանցմամբ` Իսլանդիան մոտ ժամանակներս կարող է հետ վերցնել ԵՄ-ին անդամակցելու իր հայտը, որը ներկայացվել է 2009 թվականի հուլիսին: Այս մասին հայտարարել է Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիթ Գյունլեյգսոնը:
Նա չի հայտնել ստույգ ժամկետը, թե երկրի իշխանությունները երբ հետ կվերցնեն այդ հայտը: Իսլանդական MBI պարբերականի տվյալներով` նման որոշումը մասնակի կապված է նրա հետ, որ 2014 թվականի հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարում չի ակնկալում ԵՄ-ի ընդլայնում:
Ներկա դրությամբ ԵՄ-ը թեկնածու երկրի կարգավիճակ է շնորհել վեց երկրի` Ալբանիա Իսլանդիա, Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա ու Մոնտենեգրո: