![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի ու Աբխազիայի միջև հաստատվել է ազատ առևտրի ռեժիմ
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/detail_b8ec784583fad9ada46fde410c42cc8f.jpg)
Abkhazeti.info-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ու Աբխազիայի միջև հունվարի 1-ից սկսել է գործել մաքսային նոր ռեժիմ` ազատ առևտրի ռեժիմը: Արդյունքում, չեղյալ են հայտարարվել բեռների վրա դրված մաքսատուրքերը:
Այս մասին հայտարարել է Աբխազիայի փոխվարչապետ Շամիլ Աձինբան. «Մենք մեծապես հուսով ենք, որ այդ փոփոխություններն էլ ավելի կբարձրացնեն մեր քաղաքացիների գործարար ակտիվությունը»:
Ռուսաստանն ու Աբխազիան 2014 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրել էին «Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիր, որն էլ նախատեսում է ազատ առևտրի ռեժիմի գործարկում: