Բաժիններ՝

ԱՄԷ-ում պատրաստել են ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ ոսկյա շղթա

The National թերթի փոխանցմամբ` ԱՄԷ-ում պատրաստել են 5.52 կիլոմետր երկարությամբ ոսկյա շղթա: Շուտով այն կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Շղթայի քաշը կազմում է ավելի քան 256 կիլոգրամ, այն գնահատվում է գրեթե 6 միլիոն դոլար:

Ոսկյա շղթայի պատրաստման վրա աշխատել է ավելի քան 100 մարդ, որոնցից դա անելու համար պահանջվել է 45 օր: Պատրաստման ժամանակ ոսկյա շղթան քանիցս կոտրվել է: Ոսկյա շղթան ներկայացվել է Դուբայի հին հատվածում գտնվող Ոսկու շուկայում, որը մեծ համբավ է վայելում զբոսաշրջիկների շրջանում:

Այն բանից հետո, ինչ աշխարհի ամենաերկար ոսկյա շղթան կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում, այն կվաճառեն մաս-մաս: Նրա յուրաքանչյուր կտորը կստանա եզակի ծածկագիր, որը կվկայի, որ այն հանդիսացել է աշխարհի ամենաերկար ոսկյա շղթայի մի մասը: 1999 թվականին ԱՄԷ-ում ստեղծվել է 4.28 կիլոմետր երկարությամբ ոսկյա շղթա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս