Եվրահանձնակատար Յոհաննես Հահնը հունվարի 15-ին կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ` ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը հունվարի 15-17-ին կայցելի Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:

Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն հանդիպել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Յանոշ Հերմանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի ու ԵՄ-ի համագործակցության ընթացիկ առաջնահերթությունները: Բացի այդ, հատուկ ուշադրություն է հատկացվել Յոհաննես Հահնի առաջիկա վրացական այցի ծրագրի մանրամասներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031