Ադրբեջանում աննախադեպ բռնություններ են գործադրում ընդդիմադիր գործիչների հանդեպ. NED

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` հունվարի 12-ին Վաշինգտոնում լսումներ են անցկացվելու Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Ադրբեջանում անկախ ձայների լռեցում» խորագրով լսումները կազմակերպում է Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամը (NED):

Կազմակերպության կայքում տեղ գտած հաղորդագրությունում նշված է, որ Ադրբեջանում տեղի են ունենում ընդդիմադիր մտածող մարդկանց հանդեպ աննախադեպ բռնություններ, որ լրագրողներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին լռեցնելը ստեղծում են վախի մթնոլորտ.

«Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է անցկացնել այդպիսի միջոցառում, քննարկել ընթացիկ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները»: Ակնկալվում է, որ լսումների ժամանակ ելույթներ են ունենալու ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիան, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Քազիմօղլուն և այլք:

Տեսանյութեր

Լրահոս