2014 թվականին Սիրիայում զոհվել է ավելի քան 76.000 մարդ
CBSNews-ի փոխանցմամբ` Սիրիայի քաղաքացիական պատերազմը 2014 թվականին խլել է ավելի քան 76.000 մարդու կյանք: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR):
Վերջինիս հաղորդմամբ` նախորդ տարի զոհվել է 76.021 մարդ, որոնցից 33.278-ը քաղաքացիական անձինք են: Գրեթե չորս տարի ընթացող Սիրիական հակամարտության միայն առաջին երեք տարիներին զոհվել է ավելի քան 191.000 մարդ:
2011 թվականի մարտին սկսված Սիրիական հակամարտության հետևանքով ավելի քան 2.3 միլիոն սիրիացի դարձել է փախստական, իսկ մոտ 6.5 միլիոն սիրիացի էլ դարձել է ներքին տեղահանված: