Բաժիններ՝

2014 թվականին գրանցվել է վրացական գինու արտահանման ամենամեծ ցուցանիշը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ վրացական գինիների արտահանման ծավալը 2014 թվականին հասել է անկախության տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշի: Այս մասին հայտնել է Վրաստանի գինու ազգային գործակալությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ 2014 թվականին Վրաստանից արտահանվել է 59 միլիոն շիշ գինի (0.75 լիտր):

Մինչև 2014 թվականը Վրաստանից գինու արտահանման ամենաբարձր ցուցանիշը հետխորհրդային ժամանակաշրջանում գրանցվել է 2005 թվականին: Այն ժամանակ մեկ տարում Վրաստանից տարբեր երկրներ արտահանվել է 57 միլիոն շիշ գինի:

Գործակալությունն ընդգծել է, որ 2005 թվականին վրացական գինու արտահանման 88 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ ընթացիկ տարում Ռուսաստանի բաժնեմասը կազմել է 64 տոկոս: Ընթացիկ տարում վրացական գինին ու ալկոհոլային ընմպելիքներն արտահանվել են նաև Եվրոպայի շուկաներ, Չինաստան, Ճապոնիա և այլուր:

Համեմատության համար՝ 2013 թվականին Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 23 միլիոն շիշ գինի, ինչը կազմել է գինու արտասահմանյան բոլոր մատակարարումների մոտ 49 տոկոսը: 2013 թվականին Վրաստանից աշխարհի 46 երկիր արտահանվել է 47 միլիոն շիշ գինի:

2007-2012 թվականներին վրացական գինին չի արտահանվել Ռուսաստան: Այդ մատակարումները սկսել էին կրճատվել արդեն 2006 թվականի վերջից: Ռուսական շուկա վրացական գինու արտահանումը վերսկսվել է 2013 թվականի հունիսին՝ Ռուսաստանի համաձայնությամբ:

Չնայած նրան, որ 2013 թվականին Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը վերականգնվեց միայն հունիսին՝ այնուամենայնիվ, 2013 թվականին Ռուսաստանը վրացական գինի ներկրած երկրների թվում զբաղեցրել է առաջին տեղը: 2013 թվականին առաջատար հնգյակում գտնվել են նաև Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսն ու Լեհաստանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս