Բաժիններ՝

Երկրաշարժ` Հայաստանի Հանրապետության տարածքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.720 և արևելյան երկայնության 44.250:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժն զգացվել է Ապարան, Աշտարակ, Սպիտակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն            

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս