Բաժիններ՝

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Անցնող՝ 2014 թվականը Հայաստանի Հանրապետության համար հակասական իրադարձություններով լի տարի էր: Ընդհանուր առմամբ, այն անցավ սովորականի նման՝ որոշակի ձեռքբերումներով, դժբախտաբար, նաև կորուստներով: Տարեմուտին դրանք թվարկելու անհրաժեշտություն, թերևս, չկա:

Կարելի է միայն նշել, որ անցնող տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ֆինանսական շուկայում տեղի ունեցած ցնցումները, դրամի փոխարժեքի տատանումները խորհրդանշականորեն արտահայտեցին այն իրավիճակը, որում ապրում է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին:

Ցավոք, անորոշությունը, վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայությունը դեռևս մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Մնում է հուսալ ու մաղթել, որ գալիք՝ 2015 թվականին մենք կապրենք ավելի կայուն ու ավելի պակաս խոցելի երկրում ու միջավայրում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս