Ուկրաինայի համար հեշտ չի լինի ՆԱՏՕ-ին անդամակցելը. Վիկտորյա Նուլանդ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը կարծում է, որ Ուկրաինայի համար հեշտ չի լինի ՆԱՏՕ-ին անդամակցելը, եթե անգամ նա որոշի անել դա.
«Մենք կարծում ենք, որ եվրաատլանտյան տարածաշրջանի բոլոր երկրները՝ ներառյալ նաև Ռուսաստանը, եթե նրա ղեկավարությունն ընդունի նման որոշում, իրավունք ունի ՆԱՏՕ-ի հետ քննարկել առավել սերտ համագործակցության հեռանկարները: Արդյոք պատրա՞ստ է երկիրը կրել դաշինքին անդամակցելու հետ կապված պատասխանատվություն:
Դա այլ հարց է: Կենտրոնական Եվրոպայի երկրների համար դա շատ տևական գործընթաց է, որը պահանջում է նշանակալից վերափոխումներ: Մենք թե՛ Ուկրաինայի ժողովրդի, թե՛ նրա ներկայիս կառավարության հետ չենք քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները:
Տևական ժամանակ ուկրաինացիները նախընտրել են պահպանել պետության ոչ բլոկային կարգավիճակը: Մենք պատրաստ չենք փակել Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները, սակայն եթե Ուկրաինան որոշի ընտրել այդ ճանապարհը, ապա դա հեշտ չի լինի»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու կամ չանդամակցելու հարցը կլուծվի հանրաքվեի ժամանակ: