
Միջազգային հանրությունը մտահոգված է. Ա. Զաքարյանը՝ ՄԱԿ-ում Ադրբեջանին դատապարտող հայտարարության մասին. tert.am

Այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ շրջանառության մեջ է դրվել հայտարարության տեքստ, որում դատապարտվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը, վկայում է, որ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ, մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողություններով:
Այս մասին tert.am-ին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները մտահոգիչ են և, բնականաբար, դրան պետք է արձագանք տրվի»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: