Սաակաշվիլու կուսակցությունը պահանջում է, որ Վրաստանը միանա ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը, որի առաջնորդը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, պահանջում է, որ գործող իշխանությունները միանան Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին:

Ռուսաստանի ու Աբխազիայի նախագահներն այսօր ստորագրել են դաշնակցային պայմանագիր, որը նախատեսում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում: Այն ստորագրվել է 10 տարով՝ հետագայում հնգամյա ժամկետներով երկարաձգվելու հնարավորությամբ:

ՄԱՇ-ի անդամ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ դիմակայելու համար Աբխազիայի ու Հարավային Օսիայի բռնազավթման գործընթացին: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված փաստաթուղթը չունի իրավական ու իրավաբանական որևէ ուժ:

Բաքրաձեն ընդգծել է, որ իրենք պահանջում են, որ անհապաղ գումարվի ՄԱԿ ԱԽ-ի նիստ, գործընթացում ներառել միջազգային կազմակերպություններին, պատրաստվեն հայցեր՝ միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելու համար:

Բաքրաձեն հավելել է, որ իրենք պահանջում են նաև չեղյալ հայտարարել կամ անորոշ ժամկետով սառեցնել այսպես կոչված Աբաշիձե-Կարասին ձևաչափը: ՄԱՇ-ը պահանջում է, որ համապատասխան բանաձևն ընդունվի այս շաբաթ:

Տեսանյութեր

Լրահոս