Բաժիններ՝

Պուտինը «Տարվա մարդ» տիտղոսի համար պայքարում զգալիորեն առաջ է անցել Օբամայից

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային գերազանցում է Time պարբերականի կողմից «Տարվա մարդ» անվանակարգի շուրջ կազմակերպված քվեարկությունում: Այս մասին նշված է պարբերականի կայքում:

Նախնական տվյալներով՝ Պուտինը քվեարկության արդյունքներով հավաքել է քվեների 6.6 տոկոսը, իսկ Օբաման՝ 2.2 տոկոսը: Նրանցից բացի, «Տարվա մարդ» տիտղոս համար պայքարում են նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրազիլիայի նախագահ Դիլմահ Ռուսեֆը:

Վլադիմիր Պուտինը Time-ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել 2007 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս