Այս տարի 447 տոկոսով աճել է Թուրքիայից Ռուսաստան թռչնամսի ու ծովամթերքի արտահանման ծավալը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի առաջին 9 ամաիսներին գրեթե 4.5 անգամ աճել է Թուրքիայից Ռուսաստան թռչնամսի ու ծովամթերքի արտահանման ծավալը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի սննդամթերքի, գյուղատնտեսության ու անասնապահության նախարար Մեհդի Էքերը.

«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում մենք 447 տոկոսով մեծացրել ենք դեպի Ռուսաստան թռչնամսի ու ծովամթերքի արտահանման ծավալը: Մենք կանխատեսում ենք հետագա աճ: Ռուսաստանի մասնաբաժինն աճել է Թուրքիայից սննդամթերքի ընդհանուր արտահանման մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս