Բաժիններ՝

Մեծ Բրիտանիային սպառնում է երկրի ողջ պատմության մեջ ամենամեծ վտանգը. Թերեզա Մեյ

The Telegraph-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային այսօր սպառնում է երկրի ողջ պատմության մեջ ամենամեծ վտանգը: Նախարարն ընդգծել է, որ դա կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցության լայն տարածման հետ:

Նրա կարծիքով՝ Իրաք ու Սիրիա Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեկնելը կարող է կանգնեցնել հասարակության մեջ բրիտանական արժեքների գիտակցման ամրապնդումը: Մեծ Բրիտանիայում ահաբեկչությունների իրականացման վտանգը ներկայումս մեծ է, ինչպես երբեք:

Որպես ահաբեկչության դեմ պայքարի միջոց՝ Մեյը ներկայացրել է հատուկ ծառայությունների լիազորություններն ընդլայնող օրինագիծ: Մասնավորապես, նրանց կթույլատրվի անձնական տեղեկատվության հարցով դիմել օգտատերերին, ինչը կօգնի վերահսկել ենթադրյալ ահաբեկիչների տեղաշարժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս