Սիրիայի արտգործնախարարը նոյեմբերի 26-ին կժամանի Մոսկվա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն այսօր հանդիպել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիական ճգնաժամի կարգավորման հեռանկարները և Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի մոսկովյան այցի նախապատրաստությունը:
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ կողմերը կարևորել են առանց արտաքին միջամտության Սիրիական ճգնաժամի շուրջ համասիրիական համաձայնության գալը՝ հենված 2012 թվականի հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի վրա: Հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-սիրիական համագործակցության այժմեական ասպեկտներին:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Մոսկվա կժամանի նոյեմբերի 26-ին: