ՆԱՏՕ-ին անդամակցելը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա. Ֆինլանդիայի նախագահ
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելը կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա:
Նախագահի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը խստապես կվատթարացնի Ֆինլանդիայի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները: Ֆինլանդիան ներկայումս ակտիվորեն փոխգործակցում է Ռուսաստանի հետ: Նախագահը նաև ընդգծել է, որ Ֆինլանդիայի համար դեռ գոյություն ուն իՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն, և որ դռները պետք է լինեն բաց: