
Ժնևյան քննարկումների հերթական փուլն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության հարցերի շուրջ Ժնևյան քննարկումների հերթական փուլն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը.
«Կարծում եմ, որ մենք Ժնևում կհանդիպենք դեկտեմբերի 9-10-ին: Ակնկալվում է, որ այս շաբաթ Մոսկվա կժամանեն ժնևյան քննարկումների համանախագահները: Մենք կհանդիպենք նրանց հետ, կքննարկենք մեր անելիքները, որովհետև նրանք պետք է այցելեն տարածաշրջան և գտնվեն Վրաստանում, Աբախազիայում ու Հարավային Օսիայում»:
Ժնևյան քննարկումները ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի համանախագահությամբ անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Ժնևյան հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները: