
Աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանությունը մոտենում է իր ավարտին. Իրանի ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանությունը մոտենում է ավարտին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Խադի Սոլեյմանպուրը.
«Ներկայումս գոյություն ունեցող պայմաններից կատարված եզրակացությունն այն է, որ Ամերիկայի գերիշխանության ժամանակը մոտենում է իր ավարտին: Եվրոպայի ուժն ու հզորությունը նույնպես նվազում է: Այդ պատճառով էլ Ամերիկան խուսափում է միջազգային պատասխանատվություն ստանձնելուց:
Միևնույն ժամանակ աշխարհի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, և իրենց ուժն ու հզորությունը վերագտած երկրները՝ ներառյալ Իրանը, միմյանց հետ նրանց հարաբերություններն իրենց դերակատարությունն ունեն նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորման մեջ»: