Պուտինն ու Խաջիմբան Սոչիում կստորագրեն դաշնակցային պայմանագիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպելու է Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ: Հանդիպման շրջանակներում պլանավորված է երկու երկրների միջև պայմանագիր ստորագրել դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինն ու Խաջիմբան օգոստոսին արդեն իսկ բանակցել են տվյալ փաստաթղթի շուրջ: Այն ժամանակ Աբխազիայի նախագահը գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ պայմանագիրը երկկողմ հարաբերությունները դուրս կբերի սկզբունքային նոր մակարդակ, ռուս ներդրողները հանրապետությունում կստանան առավելագույն բարենպաստ ռեժիմ:

Ենթադրվում է, որ պայմանագիրը նախատեսելու է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում, այդ թվում նաև երկու երկրների զորքերի միացյալ խմբավորման ստեղծմամբ, որը կենթարկվի միացյալ հրամանատարությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930