Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի իշխանությունները խոստացել են պատժել ԱՄՆ-ին ու Ճապոնիային

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները խոստացել են աննախադեպ գերկոշտ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից բանաձև ընդունելուն: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի պետական Պաշտպանական կոմիտեն:

Վերջինիս տարածած հայտարարությունում նշված է. «ԱՄՆ-ը գործել է անմիտ քայլ՝ ընդունելով ԿԺԴՀ-ի դեմ ուղղված ոչ սկզբունքային «մարդու իրավունքների մասին բանաձևը»: ԱՄՆ-ը ԵՄ-ին ու Ճապոնիային թույլատրել է առաջ տանել «բանաձևի» նախագիծը ու ՄԱԿ-ի անդամ երկրները կուրորեն քվեարկել են դրա օգտին»:

Փհենյանում այդ բանաձևը որակել են որպես «անամոթություն, քաղաքական դրդապատճառներով անհեթեթություն» և ընդգծել են, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները և մասնավորապես Ճապոնիան չեն կարող խուսափել անողոք պատժից՝ ԿԺԴՀ-ի հեղինակությանը վնաս հասցնելու համար:

Նոյեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ-ի՝ մարդու իրավունքների հարցերով կոմիտեն ՄԱԿ ԱԽ-ին խորհուրդ էր տվել ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից մարդկության դեմ գործած հանցանքների մասին գործը հանձնել Հաագայի Միջազգային քրեական դատարան: Բացի այդ, խորհուրդ էր տվել նպատակամղված պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր պատասխանատու են այդ երկրում մարդու իրավունքների համար:

Բանաձևի օգտին քվեարկել է ՄԱԿ-ի անդամ 111 երկիր, իսկ դեմ՝ 19-ը, այդ թվում նաև Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան ու Սիրիան: Եվս 55 երկիր ձեռնպահ է մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս