Օբաման ԱՄՆ-ի հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում է Հիլարի Քլինթոնին
ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կլինի հիանալի նախագահ: Օբաման ընդգծել է, որ կանոնավորապես շփվում է Հիլարի Քլինթոնի հետ ու նրան համարում է իր ընկերը.
«Նա ոչ բոլոր հարցերում է համակարծիք ինձ հետ: Սակայն ինչպես գիտեք, եթե թեկնածությունն առաջադրում ես նախագահի պաշտոնում, ապա կարելի է առաջ տանել սեփական դիրքորոշումը:
Ես մեծապես շահագրգռված եմ, որ հաջորդ նախագահը հանդիսանա Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ: Այնպես որ ես պատրաստվում եմ անել ինձանից կախված ամեն բան, որպեսզի վստահ լինեմ դեմոկրատների թեկնածուի հաջողության մեջ»:
Օբաման ենթադրել է, որ իր դերը մեծ չի լինի ընտրական հաջորդ կամպանիայում: Վերջին շրջանում Օբամայի ազդեցությունը թուլացել է ԱՄՆ բնակչության շրջանում: Դրա հետևանքով նոյեմբերի 5-ին անցկացված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Սենատում մեծամասնություն կազմեցին հանրապետականները:
Բարաք Օբաման 2009 թվականի սկզբին դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը: 2012 թվականին նա վերընտրվեց այդ պաշտոնում: Նախագահի պաշտոնում նրա լիազորություններն սպառվում են 2017 թվականի սկզբին: