ՀՀԿ-ական. «Եթե գալոչկայի համար է, դա պատիվ չի բերի Եռյակին» (տեսանյութ). «Ա1+»
Իշխանությունների համար ոչ իշխանական եռյակը վտանգավոր կլիներ, եթե նրան միացող արտախորհրդարանական նոր ուժերը հզոր կուսակցություններ լինեին: «Իսկ եթե անհատ մարդ կուսակցություններն են միանում, ապա ՀՀԿ-ն ինչո՞ւ պետք է անհանգստանա»,- «Ա1+»-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը։
Ոչ իշխանական եռյակին առայժմ միացել են «Ժողովրդական», «Ազգային համաձայնություն» եւ «Հայաստանի Սոցիալիստական» կուսակցությունները. «Եթե դա ուղղակի գալոչկայի համար է, ապա դա պատիվ չի բերում ոչ եռյակին, ոչ էլ այդ կուսակցությունների ղեկավարներին»
Պարոն Հարությունյանը լավատես չէ` քաղաքական դաշինքները երկար կյանք չեն ունենում. «Եռյակն ինքը հավասարազոր կուսակցությունների դաշինք չէ, եւ ամենակարեւորը` գաղափարական հենքը բոլորովին տարբեր է, անգամ նմանություն չկա»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: