Բաժիններ՝

Լավրովն առաջարկել է բանակցություններ սկսել ՄՄ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Արտաքին ու պաշտպանական խորհրդի նիստում, հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել ԵՄ-ի հետ համագործակցությունից, սակայն այլևս չեն լինի նախկին հարաբերությունները.

«Որևէ մեկը չի պատրաստվում «կրակել իր ոտքին»` հրաժարվելով Եվրոպայի հետ համագործակցությունից, սակայն բոլորը հասկանում են, որ արդեն անհնար է business as usual-ը: Ավելի վաղ Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները չեն եղել իրավահավասար: Նրանց մոտ բիզնեսը եղել է հետևյալ կերպ. Ռուսաստանը պետք է անի սա, պետք է անի այն»:

Լավրովն առաջարկել է բանակցություններ սկսել Մաքսային միության ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ` հավելելով, որ Մոսկվան պատրաստվում է այդ գաղափարը ներկայացնել առաջիկայում Բազելում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս