
Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է հատուկ գործողության անցկացման ու իր կորուստների մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է հայկական ԶԼՄ-ների տարածած այն հայտարարությունը, թե ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողությամբ դուրս են բերել նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի օդաչուների մարմինները ու ուղղաթիռի բեկորները:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, թե այդ հայտարարությունը «չունի որևէ հիմք» և որ դա «հանդիսանում է նպատակամղված տարածված սադրանք ու կեղծիք»: Ադրբեջանի ՊՆ-ը նաև հայտարարել է, որ «մշտապես հայտնում է» առաջնագծում կրած ցանկացած կորուստի մասին և «անցկացնում է» շեհիթների հուղարկավորություն:
Ադրբեջանի ՊՆ-ը դրանով իսկ հերքել է այն տեղեկատվությունը, որ ձեռնարկված հատուկ գործողության ժամանակ ադրբեջանական բանակը կրել է կորուստներ: