
Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Աշտարակի, Արարատի, Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է: Վայքի, Կապանի և Թումանյանի տարածաշրջաններում տեղում է անձրև, հանրապետության մյուս շրջաններում՝ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն