Բաժիններ՝

ԱՄՆ-ն այս տարի Ուկրաինային հատկացրել է 320 միլիոն դոլարի օգնություն

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը 2014 թվականին օգնության կարգով Ուկրաինային հատկացրել է 320 միլիոն դոլար` ի հավելումն 1 միլիարդ դոլարի պարտատոմսերի երաշխիքների: Այս մասին նշված է Սպիտակ տան կայքում:

ԱՄՆ-ի տրամադրած օգնությունից 118 միլիոն դոլարն ուղղվել է Ուկրաինայի զինված ուժերի ուսուցմանն ու սարքավորումներով հագեցնելուն` սահմանների պահպանման ու վերահսկման համար:

Այդ օգնության մեջ ներառված են նաև զրահաբաճկոնները, զրահագլխարկները, տրանսպորտային միջոցները, գիշերային ու ջերմային տեսանելիության սարքերը, պարեկային մոտորանավակները, ռադիոկապի միջոցները և այլն:

Հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել օգնել Ուկրաինային` չափազանց անհրաժեշտ բարեփոխումների անցկացման ճանապարհով կայունացնելու համար տնտեսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս