
Ուկրաինայում հարգում են Սովասպանդի զոհերի հիշատակը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայում ու արտասահմանում անցկացվում են սգո միջոցառումներ` նվիրված Սովասպանդի զոհերի հիշատակի օրվան: Կիևում դրանց մասնակցում են իշխանությունների, օտար երկրների դեսպանատների, հասարակության, հոգևորականության ներկայացուցիչները:
Նրանք ծաղկեպսակներ են դնելու Սովասպանդի միլիոնավոր զոհերի հուշահամալիրին և մեկ րոպե լռությամբ հարգելու են նրանց հիշատակը: Ուկրաինայում իջեցվել են պետական դրոշները:
Ուկրաինական կողմի հաշվարկներով` 1932-1934 թվականներին Սովասպանդի հետևանքով Ուկրաինայում մահացել է մոտ 4.5 միլիոն մարդ: Ուկրաինացիների բացարձակ մեծամասնությունը համակարծիք է, որ Սովասպանդն ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն է: