Բաժիններ՝

Վիճաբանություն Արթիկում

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1956 թ. ծնված Շոթա Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 24 հասցեի դիմաց, անծանոթ մի քաղաքացի վիճաբանել է իր և որդու՝ Վահագն Խ.-ի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իրենց ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Շոթա և Վահագն Խ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Պարզվել է, որ Շոթա և Վահագն Խ.-երի հետ վիճաբանել և նրանց մարմնական վնասվածքներ են պատճառել եղբայրներ` 1989 թ. ծնված Նարեկ Ճ.-ն և 1980 թ. ծնված Գարիկ Ճ.-ն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս