Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Ուկրաինային զենք մատակարարելու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է հասնել Ուկրաինային զենք մատակարարելուն` չնայած նրան, որ երկրի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեմ է դրան: Այս մասին հայտարարել է սենատոր Ջոն Մաքքեյնը:

Նա ընդգծել է, որ իրենք քննարկելու են այդ հարցն ու ընդունելու են անհրաժեշտ բանաձևեր, և օգտագործելու են բոլոր ճնշալծակները նախագահի վարչակազմի վրա: Ակնկալվում է, որ հունվարին Մաքքեյնը կզբաղեցնի Սենատի` զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս