Բաժիններ՝

FBI-ը կալանավորել է երկու տղամարդու, որոնց կասկածում են Ֆերգյուսոնում պայթյուններ պատրաստելու մեջ

CBS News-ի փոխանցմամբ` ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Միսսուրի նահանգում կալանքի տակ է վերցրել երկու տղամարդու, որոնք մեղադրվում են պայթանյութ գնելու մեջ: Ենթադրվում է, որ նրանք պլանավորել էին դա օգտագործել Ֆերգյուսոնի բողոքի ակցիաների ժամանակ:

Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում լրատվամիջոցի աղբյուրը: Հատուկ ծառայությունների տվյալներով` կասկածյալները մտադիր են եղել պայթանյութն օգտագործել` ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար: Կալանքի տակ վերցվածների անունները չեն հրապարակվում:

Ֆերգյուսոնում շարունակում է պահպանվել լարված վիճակ` կապված նրա հետ, որ դատարանը պետք է որոշում կայացնի սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնի գործով, ով այս տարվա օգոստոսի 9-ին սպանել է սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին: Բրաունի սպանությունից հետո Ֆերգյուսոնում բռնկվել էին բողոքի զանգվածային ակցիաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս