
Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագրի մշակման ժամկետը նախկինի նման նոյեմբերի 24-ն է. ԵՄ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին հասնելու ժամկետը նախկինի նման նոյեմբերի 24-ն է: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Վիեննայում նոյեմբերի 18-ից ընթանում է «Վեցյակի» ու Իրանի միջև «միջուկային» բանակցությունների եզրափակիչ փուլը: Կողմերը պետք է մինչև նոյեմբերի 24-ը մշակեն համաձայնագիր, որը կառնչվի իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի երաշխիքներին ու Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելուն:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատրաստվում է այսօր ժամանակավորապես Վիեննայից վերադառնալ Թեհրան՝ անհրաժեշտ խորհրդակցություններ ստանալու համար: