Բաժիններ՝

Ադրբեջանական դատարանը 5 ամսով երկարաձգել է Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը ևս հինգ ամսով երկարաձգել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու ժամկետը: Այդ մասին որոշումը կայացվել է նոյեմբերի 20-ին, այսինքն այն բանից մեկ օր անց, ինչ լրացել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը:

Այս մասին գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաևը: Նրա խոսքերով՝ դա ընթացակարգերի կոպտագույն խախտում է, քանի որ անհնար է երկարաձգել այն, ինչը գոյություն չունի: Նա ընդգծել է, որ երեկ մյուս փաստաբան Էլմար Սուլեյմանովի հետ ողջ օրը փորձել է հանդիպել Միրկադիրովի հետ, սակայն իրենց չեն թույլատրել անել դա:

Ռաուֆ Միրկադիրովին Ադրբեջանում ձերբակալել են ապրիլի 19-ին, որից էլ սկսվում է նրան կալանքի տակ պահելու ժամկետի հաշվարկը: Երկու օր անց դատարանը որոշել է նրան կալանքի տակ վերցնել 3 ամսով, ինչը հուլիսին երկարաձգվել է ևս 4 ամսով:

Լրագրողին մեղադրում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» մեջ, որը նա իբրև թե իրականացրել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի հրահանգով: Ռաուֆ Միրկադիրովին ու Լեյլա Յունուսին սպառնում է տևական ժամկետով ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս