Լատվիայում կարող է իրականացվել պետական հեղաշրջում. Պեսկով
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեսականորեն Լատվիայում հնարավոր է պետական հեղաշրջում, և եթե պաշտոնական Բրյուսելը ճանաչի այն, ապա կառաջանա լուրջ վտանգ:
Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան ,որ պետություններն ունեն իրենց «կարմիր գծերը», և որ չարժե, որ ՆԱՏՕ-ն հատի դրանք: Պեսկովը հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, իրականացվի նաև Լատվիայում, ապա ռուսական ծագում ունեցող նրա քաղաքացիները կբարձրացնեն հակակառավարական ապստամբություն.
«Եթե որևէ մեկը պետական հեղաշրջում կազմակերպի Լատվիայում, իսկ հետո Բրյուսելը, ինչպես այն (Ուկրանայի) դեպքում ճանաչի պետական այդ հեղաշրջումը, ապա կառաջանա լուրջ վտանգ, քանի որ Եվրոպայի սրտում կարող է ստեղծվել ռազմական ճանապարհով իշխանափոխության նախադեպ, ինչպես նաև ապօրինի իշխանափոխության ճանաչման նախադեպ»: