Բաժիններ՝

Թուրքիայի նավթային պաշարները կսպառվեն 19.3, իսկ գազային պաշարները՝ 12.2 տարում. զեկույց

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը զեկույց է հրապարակել երկրի նավթային ու գազային պաշարների վերաբերյալ:

Դրա համաձայն՝ Թուրքիայի նավթային պաշարները ներկայումս կազմում են 46.3 միլիոն տոննա, իսկ գազային պաշարները՝ 6.3 միլիարդ խորանարդ մետր: Հաշվի առնելով այդ պաշարներից երկրի տարեկան միջին սպառումը, ապա նավթային այդ պաշարները նրան կբավականացնեն առաջիկա 19.3 տարում, իսկ գազային պաշարները կսպառվեն 12.2 տարում:

Թուրքիայում ամեն տարի շահագործվում է 309 նավթահոր ու 235 գազահոր: Վերջին տարիներին Թուրքիայում միջին հաշվով նավթի արդյունահանումը կազմել է 46.536 բարել նավթ ու 1.41 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Թուրքիան շարունակ իրականացնում է հետախուզական աշխատանքներ՝ նավթի ու գազի նոր հանքավայրեր հայտնաբերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս