Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնելու մասին որոշումն ընդունվել է նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի արդյունքներով:

Փաստաթուղթը դիտարկելուց հետո պետության ղեկավարը պետք է վավերացման ներկայացնի Հայաստանի հետ պայմանագիրը: Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը և հնարավորություն կտա գործարկել սահմանափակումների ու բացառումների կրճատման գործընթաց:

Պլանավորված է, որ այն հիմք կստեղծի առևտրային-տնտեսական ու կոոպերացիոն կապերի հետագա զարգացման, ազգային արտադրանքի մրցունակության բարձրացման ու համաշխարհային շուկաներում ԵՏՄ-ի դիրքերի ուժեղացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930