Ժողովուրդն առաջին անգամ եվրոպամետ ուժերին տրամադրել է սահմանադրական մանդատ. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ խորհրդարանական դաշինքի կազմի մեջ կմտնի 8-րդ գումարման ժողովրդական պատգամավորների սահմանադրական մեծամասնությունը:
Յացենյուկն այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում կոալիցիոն համաձայնագրի ստորագրման ու շնորհանդեսի ժամանակ: Յացենյուկը հայտարարել է, որ խորհրդարանի եվրոպամետ մեծամասնությունը կունենա 300 պատգամավոր:
Յացենյուկի խոսքերով՝ կառավարության նոր կազմը պետք է ձևավորվի հնարավորինս արագ, և որ նոր կառավարության աշխատանքային ծրագիրն արդեն իսկ ձևավորվում է կոալիցիոն համաձայնագրի բազայի հիման վրա.
«Ժողովուրդն առաջին անգամ եվրոպամետ ուժերին տրամադրել է սահմանադրական մանդատ՝ ինչպես տվյալ (Կոալիցիոն համաձայնագիր) համաձայնագիրը, այնպես էլ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի դրույթներն իրականացնելու համար, որը պետք է հիմք ծառայի գործողությունների մեր պլանի համար»: