Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը քննարկում է նավթարդյունահանման ծավալի կրճատման հնարավորությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը դիտարկում է նավթարդյունահանման ծավալի կրճատման հնարավորությունը՝ նավթի գները պահպանելու համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նա մանրամասնել է, որ ներկա դրությամբ ընդունված չէ այդօրինակ որոշում. «Այդ հարցը պահանջում է մանրակրկիտ մշակում:

Մենք աշխատում ենք կառավարության ներսում՝ այդպիսի մեթոդների նպատակահարմարությունը պարզելու համար: Ռուսաստանի տեխնոլոգիաները տարբերվում են Սաուդյան Արաբիայի տեխնոլոգիաներից, ինչի համար էլ Ռուսաստանի համար բարդ է արագորեն նվազեցնել կամ մեծացնել նավթարդյունահանումը»:

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի է ունենալու Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) կոնֆերանսը, որի ժամանակ ակնկալվում է նավթարդյունահանման քվոտաների փոփոխման մասին որոշման ընդունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930