Բաժիններ՝

Ֆրանսիայում ջուրն է իջեցվել Ռուսաստանի համար կառուցված «Սևաստոպոլ» ուղղաթիռակիրը

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Սեն Նազերում ջուրն է իջեցվել «Սևաստոպոլ» ռազմանավը: «Սևաստոպոլը» իր երկվորյակ-նավ «Վլադիվոստոկի» հետ միասին Ֆրանսիայում կառուցվել են Ռուսաստանի պատվերով, սակայն դրանց հանձնումը ռուսական կողմին ժամանակավորապես սառեցված է ուկրաինական ճգնաժամի պատճառով:

«Սևաստոպոլը» տեսականորեն պետք է պատվիրատուին հանձնվի 2015 թվականի հոկտեմբերին, իսկ «Վլադիվոստոկը» ռուսական կողմին պետք է հանձնվեր դեռևս նոյեմբերի սկզբին: 1.2 միլիարդ եվրո արժողությամբ համապատասխան գործարքը Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրվել է 2011 թվականին՝ Նիկոլա Սարկոզիի նախագահության ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս