Դոլարը հերթական թռիչքը

ՀՀ Կենտրոնական բանկի քայլերը դրամը արժեզրկումը մեղմելու ուղղությամբ դեռ ցանկալի արդյունք չեն տալիս։ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել։

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ նոյեմբերի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել էր ռեկորդային 418 դրամ (բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել էր 0.53 %-ով կամ 2.5 դրամով)։

Իսկ այսօր բորսայում դոլարն արդեն «կատաղության» նշաններ է ցույց տվել։ Բորսայում պատրաստ են եղել դոլար գնել 420.5 դրամով, սակայն անգամ այդ գնով ոչ ոք չի ցանկացել դոլար վաճառել. եղել է զրոյական առաջարկ։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի գինը կտրուկ աճել ։ Բանկերը դոլարը գնում են 419-420 դրամով (Արմսվիսբանկը անգամ պատրաստ է 421 դրամ վճարել 1 դոլարի դիմաց)։  Վաճառքի գինը հասնում է 423-244 դրամի։

 

Տեսանյութեր

Լրահոս