Բաժիններ՝

Պորոշենկոն ու Բայդենն այցելել են Մայդան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում այսօր նշում են Եվրամայդանի միամյակը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր այցելել են Մայդան ու Երկրային հարյուրյակի հերոսների հուշարձան:

Նրանց ուղեկցել են ուկրաինացի քաղաքական գործիչներ ու կառավարության անդամներ, այդ թվում նաև վարչապետ Արսենի Յացենյուկը, Պյոտր Պորոշենկոյի բլոկի առաջնորդներից Յուրի Լուցենկոն ու այլք: Դրանից հետո Ուկրաինայի նախագահն ու ԱՄՆ-ի փոխնախագահը հեռացել են բանակցելու:

Բայդենն Ուկրաինա է ժամանել երեկ: Նրա այդ այցը համարում են խորհրդանշական, քանի որ Բայդենը նոյեմբերի 20-ին դարձել է 72 տարեկան:

1416564809-1369-bayden-poroshenko-maydan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս