
Աշգաբադում տեղի է ունեցել ԵՏՄ-ի հիմնադիր երկրների վարչապետերի ոչ պաշտոնական հանդիպումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթացող ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը:
Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը 2015 թվականի հունվարից ստեղծում են Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ): Ղրղզստանը մտադիր է այդ ընթացքում ընդունել բոլոր փաստաթղթերը՝ միավորմանն անդամակցելու համար: Ընդլայնված կազմով խորհրդի նիստի արդյունքներով այսօր կընդունվեն մի շարք փաստաթղթեր: